15.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Ռ․ Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն
Իրավունք

Ռ․ Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն, անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմանն, ասաց, որ ինքը  պնդում է՝ խափանման միջոցի հետ կապված նախորդ և այսօրվա  որոշումները կայացվել են դատարանի նկատմամբ բացահայտ, աննախադեպ ճնշումների ադզեցության տակ:

«Դատարանը դարձել է գործիք Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար: Դատարանն այսօր գործում է գործադիր իշխանության համար որպես գործիք․ դա բացահայատ է իրականացվում»,- ասաց Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ այսօրվա և նախորդ դատական նիստերին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու, նրան կալանքից ազատելու վերաբերյալ, ինչպես նաև անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց կիրառելու և գրավով ազատ արձակելու վերաբերյալ:

Փաստաբան Ալումյանը դատարանից ժամանակ խնդրեց դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։

Դատավորը դատական նիստը հետաձգեց և նշանակեց հոկտեմբերի 7-ին։

Բեռնում.....