Ինչպես հաղորդում է REGNUM-ը, Հնդկաստանի կառավարությունը որոշում է կայացրել հինգ տարվա ընթացքում ներդնել 250 միլիարդ ռուփի (3,5 միլիարդ դոլար)` զարգացնելու համար ինչպես ձկնորսությունը, այնպես էլ` դրա հետ կապված առափնյա ենթակառուցվածքները:
«Վարչապետ Նարենդրա Մոդին մեծ նշանակություն է տվել այդ ոլորտին` ստեղծելով դրա համար առանձին նախարարություն: Ձկնորսության ոլորտը որոշիչ նշանակություն կխաղա գյուղացինրի եկամուտները կրկնապատկելու հարցում »,- լրագրողներին ասել է անասնաբուծության և ձկնորսության նախարար Գիրիրաջ Սինգհը:
Ըստ վիճակագրության՝ 2017−18 ֆինանսական տարում ձկան արտադրությունը Հնդկաստանում հասել է 12,6 միլիոն տոննայի: Դրա մեծ մասը (8,9 միլիոն տոննա) արդյունահանվում է երկրի ներքին ջրերում: Կառավարությունը մտադիր է բարձրացնել տվյալ բնագավառի արտահանման պոտենցիալը նույնպես:
