Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացած դռնբաց դատական նիստին
Սեյրան Օհանյանի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը ևԿարեն Մեջլումյանը
միջնորդեցին, որպեսզի իրենց պաշտպանյալին թույլատրեն երկու շաբաթով մեկնել
Գերմանիա՝ բուժման նպատակով։
Մեղադրող կողմը և պաշտպանական կողմը նշեցին, որ դատարանը պետք է երաշխիքներ
ունենա, որ Սեյրան Օհանյանը հետ կվերադառնա։ Մեղադրող կողմն, ըստ էության,
չառարկեց, որ նա բուժումն արտերկրում շարունակի, իսկ տուժողների իրավահաջորդների
ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ասաց, որ նաև պետք է տեղեկանալ, թե արդյոք այս
բուժումը հնարավոր չէ կազմակերպել Հայաստանում։ Նա նույնպես նշեց, որ դատարանը
պետք է երաշխիքներ ունենա, որ Սեյրան Օհանյանը հետ կվերադառնա։
Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ հետ կվերադառնա, քանի որ իր ընտանիքն այստեղ
է, սակայն հավելեց, որ ինքը ոչ մեկի չի կարող խնդրել, որ իր համար երաշխավորեն։
Դատավորը որոշում կայացրեց թույլատրել Սեյրան Օհանյանին՝ հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը բացակայել Հանրապետությունից։
