«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է 2019թ-ի մայիսի 10-ի ԱԱԾ հաղորդագրությունն, ըստ որի ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով գառներ-ոչխարներ է կաշառքով արտահանել մինչև Կատար:
«Ապօրինի այս գործի գլխին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մորաքրոջ տղան է եղել` Հովհաննես Մկրտչյանը: Մի քանի հազար գլուխ անասունների` անօրինական դուրս բերումը Հայաստանից կանխվել է, քանի որ Մկրտչյանը ԱԱԾ խոշորացույցի տակ է կաշառք տվել-առել»,-գրում է թերթը։
Թերթի տեղեկություններով՝ Հովհաննես Մկրտչյանի հետ մեղադրյալի աթոռին կհայտնվեն այս գործարքի` նրա 3 «գործընկերներ»:
Թերթը նաև տեղեկացնում է, որ Արթուր Դավթյանի մորաքրոջ տղան գրավի դիմաց ազատ է արձակվել
