12.1 C
Yerevan
15 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 14.05.2023
Գլխավոր » Գյումրիում մեկնարկեց «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը
Քաղաքականություն

Գյումրիում մեկնարկեց «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը

Գյումրիի  Սև բերդում Հայաստանի Հանրապետության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության մասնակիցները վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման հերոսներն են՝ տարբեր մասնագիտությամբ մարդիկ՝ կավագործ, զոդող և այլն։ Միջոցառման ընթացքում պաշտոնյաներն ու հյուրերը հերոսներին են հանձնում մրցանակներ։ Մրցանակի հավակնորդները 45 հոգի են։ Նախատեսված է 12 մրցանակ և 13-րդ հատուկ մրցանակ, որը հանձնելու է վարչապետը

Հաղթողին տրվելիք արձանիկի ներքևի հատվածում գրված է «Մեր ժամանակի հերոսը»։ Այն պատրաստված է հայելուց, որպեսզի մարդն իրեն այդ հայելու մեջ տեսնի և զգա, որ ինքը կարող է  լինել մեր ժամանակի հերոսը:

Այս մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Առաջին մրցանակակրին՝ Ռուբեն Գևորգյանին մրցանակը հանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը:

Միջոցառման ավարտին վարչապետը բեմ հրավիրեց մրցանակաբաշխությանը մասնակցած բոլոր 45 մասնակիցներին: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ իրենց կատարած աշխատանքի համար: Նշեց, որ ՀՀ տաբեր փուլերում երբեք լավատեսական կանխատեսումներ չեն եղել, հոռետեսությունը եղել է հիմնական կանխատեսումը ՀՀ-ի համար, բայց այս մարդկնաց գոյությունը, նրանց աշխատանքը կաթիլ առ կաթիլ կերտել է լավատեսության հաղթանակը Հայաստանում:

Միջոցառման ժամանակ հնչում էին Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Այն ավարտվեց «Լավ էլի» խմբի երգիչ Մհեր Մանուկյանի «Մենք ժպտում ենք» երգի կատարմամբ։

Բեռնում.....