19.1 C
Yerevan
13 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 12.09.2023
Գլխավոր » 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»
Գիտակրթական

30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը կաջակցի Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներին: Ընկերության կողմից 30 հազար եվրո ընդհանուր ծավալով տրամադրված միջոցները կուղղվեն 2019-2020 ուսումնական տարվա վարձավճարները վճարելուն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը։

«Ամբողջ աշխարհում և Հայաստանում այս օրերին ստեղծվել է բարդ իրավիճակ, որից անմասն չեն մնում նաև բազմաթիվ ուսանողներ: Մեզ համար որակյալ կրթությունը արժեք է, և մենք մեր հնարավորությունների սահմաններում մշտապես աջակցելու ենք բազմաթիվ ուսանողների`կրթություն ստանալու հարցում:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ եռևս 2019թ.-ի գարնանը մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք, ըստ որի«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը 3 տարվա կտրվածքով ընկերության շահույթից 40 հազար եվրո ներդրում պետք է կատարեր համալսարանի կրթական տարբեր նախագծերում։ Բայց, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մենք վերաուղղեցինք մեր աջակցությունը՝ մեկնարկելով ուսանողներին աջակցելու այս ծրագիրը: Հույս ունենք, որ ստեղծված իրավիճակը շուտով կմնա անցյալում», -ասված է հաղորդագրության մեջ։

«ԱմունդիԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը հիմնադրելեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը: «ԱմունդիԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում գործող 2 կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկն է:

Նմանատիպ Հոդվածներ

Բանկերը բիզնես վարկեր տրամադրում են, պատերազմական իրավիճակը որևէ բան չի փոխել

Անի Գրիգորյան

Բանկերը հետաձգել են 550 հազար ֆիզիկական և 17 հազար 400 իրավաբանական անձի վարկի մարում

Ani Grigoryan

Բանկերը 2019-ին շարունակել են բավականին մեծ իրացվելիություն ունենալ. ԿԲ

Աշխեն
Բեռնում.....