«Վարակի առկայությունն ինքնին դեռ բավարար չէ ասելու, թե այն տարածվում է տաք եղանակին։ Մենք հետևում ենք վիճակագրությանը և տեսնում, որ առնվազն շատ տաք կլիմա ունեցող երկրներում վարակի տարածման տեմպերը այնքան չեն, ինչքան սառը կլիմա ունեցող երկրներում և նույն տրամաբանությամբ կարելի է ասել մյուս ռեսպիրատոր վարակների մասին, իհարկե նրանք չեն վերանում ամռանը, բայց նրանցով հիվանդացությունը՝ թվերը, կտրուկ նվազում են։
Կորոնավիրուսը լինելով ռեսպիրատոր վարակ՝ զուգահեռ անցկացնելով մյուս ռեսպիրատոր վարակների հետ, հնարավոր է, որ ավելի քիչ թվեր ունենանք ամռանը, բայց դա չի նշանակում, որ օրինակ՝ աշնանը կամ ձմռանը, մեծ բռնկումներ չեն լինի և իսկզբանե՝ պետք է պատրաստվենք թե՛ ամռանը, որը հուսանք, կարող է լինել համեմատաբար թեթև, թե՛ գալիք աշնանն ու ձմռանը, որ շատ հնարավոր է լինեն ծանր այս առումով»,- այս մասին այսօր՝ ասուլիսի ժամանակ ասաց Արսեն Թորոսյանը։
Քրիստինե Աղաբեկյան
