Համացանցում տարածվել է 1996թ․ Սյունիքում նկարահանված մի տեսանյութ, որում Վազգեն Սարգսյանը պատմում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից իրականացված ոչ հրապարակային քաղաքական քայլերի մասին, որոնք հետագայում նպաստեցին Արցախյան պատերազմում գրանցվող ռազմական հաջողությունների կերտմանը:
«Երբ որ ռուսական ամբողջ քաղաքականությունը դեմ էր մեզ 94 թվականին էն Լենինականում եղած դիվիզիան էդ պորտալարը՝ Խաշուրիից բերել է 905 վագոն զինամթերք։ Ե՛վ Ելցինն էր դեմ, և՛ Կոզարևն էր դեմ, սաղ դեմ էին։ Ես ջահել տղա էի, ասում էի՝ թող սաղ տան մեզ, գնան, ինքը ասեց չէ, պետք ա մնան։ Ու որ ես նախագահին մինչև հիմա անվերապահորեն հավատում եմ, գալիս ա կենսափորձից․ ինքը էդ ամենակարևոր հարցերում չսխալվեց երբեք։ Ինչ ուզում են, թող ասեն, ես հավատում ու հավատալու եմ, հարց չկա։ Սա երկրորդ քայլն էր քաղաքական, ճիշտ որոշում ընդունվեց։ Պորտալարը մնաց։ Էդ պորտալարը մինչև էսօր բերում է, բերում է։
Ես իրեն խոստացել եմ, փաստաթուղթ, վաղը չէ մյուս օրը հենց Ղարաբաղից հետ եկանք տալու եմ։ Ուրեմն, էլի գաղտնի բան է, պիտի ասեմ՝ էն ինչ-որ մենք ստացել ենք 92 թվականին ռուսական զորքերից, 96 թվականին էդ ամեն ինչը եռապատկվել է, ոչ մեկ չի գնացել, էդ պորտալարն ա բերել։ Միայն տանկերի թիվն ասեմ, եղել է 120, հիմա դառել է եսիմ 300-ից ավել»։ Վազգեն Սարգսյանի այս խոսքերից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց․ «Սա 20 տարի հետո կցուցադրեք»։
Այնուհետև Վագզեն Սարգսյանը շարունակեց․
«Մենք խոսում ենք Ադրբեջանի մասին, բայց մենք Ադրբեջանից շատ բան ունենք, հասականո՞ւմ եք։ Ադրբեջանն ամբողջը վերցրեց, կեսը մեզ տվեց, կեսը փչացրեց, որովհետև պիտի վերցնես էնքան, ինչքան կարաս մարսես, հատկապես էն ժամանակ։ Ի՞նչ ունեինք մենք»։
