19.1 C
Yerevan
25 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 24.05.2023
Գլխավոր » 98 թվից առաջ ինչ ունեցել են, հիմա էլ պետք է ունենան նույնը. Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին
Քաղաքականություն

98 թվից առաջ ինչ ունեցել են, հիմա էլ պետք է ունենան նույնը. Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին

«Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն, ոչ թե նրա համար, որ ես չեմ ուզում կամ ինչ-որ մեկը չի ուզում, այլ հայ ժողովուրդը թույլ չի տա, որ իրենք քաղաքական գործունեություն ծավալեն»,- Կալիֆորնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում, մեկնաբանելով  հարցը, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը սկսել են ակտիվ հայտարարություններ անել, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որովհետև քրտինքով իրենք էդ ի՞նչ են արել։ Իրենց միլիոնները քրտինքո՞վ են կառուցել։ Շատ մեծ վտանգ է, որ իրենց կառուցած դղյակները և հավաքած, կուտակած միլիոնները շատ արագ կկորսվեն, հույս ունեմ։ Որովհետև, մինչև հիմա տրամաբանորեն պետք է արդեն կորցրած լինեին, բայց հլը փաստորեն տիրապետում են բավականին մեծ ֆինանսական և տնտեսական միջոցների։ Ես ասել եմ, էդտեղ կոմպրոմիս չի լինելու, մինչև վերջին կոպեկը վերադարձնելու են։ Ես ասել եմ, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել, և իրենք բոլորը պետք է իրենց թալանածը վերադարձնեն։ Մի մասը վերադարձրել են, մյուս մասն էլ պիտի վերադարձնեն։ Էդ Ռոբերտ Քոչարյանը էդ ի՞նչ տաղանդների շնորհիվ է միլիոններ կուտակել։ Թող 98 թվից առաջ կուտակեին, գնային տենց միլիոններ անեին, առյուծ քշեին, բան անեին, տենց վունդերկինդներ էին։ Կամ հիմա ինչի՞ չեն աշխատում էդ միլիոնները։ Մե՞նք ենք խանգարում։ Մենք խանգարում ենք, թող գնան արտերկրում աշխատեն։ Վերադարձնելու են՝ կոպեկ առ կոպեկ, ստատուս քվոն պետք է վերադառնա 98 թվից առաջ ինչ ունեցել են, հիմա էլ պետք է ունենան նույնը»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները և Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում այլևս քաղաքական ապագա չունեն։ 

Հարցին, թե արդյոք մենք չենք կարող հետևել Ուկրաինայի օրինակին՝ չինովնիկներին ունեզրկելու առումով, վարչապետը պատասխանել է, որ մենք մեր օրինակին ենք հետևելու, որովհետև, եթե հեղափոխություն անելիս Ուկրաինայի կամ ուրիշ երկրների օրինակին հետևեին, այսօր այսպես ուրախ տրամադրությամբ  այստեղ նստած չէին լինի։

Բեռնում.....