Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, իսրայելցի էլեկտրիկը Ստորին Գալիլեայում հայտնաբերել է կերամիկա և զենք, որոնք հազարավոր տարիներ թաքնված են եղել մարդկային տեսադաշտից: Հաճախորդի մոտ գնալու ճանապարհին Ահմեդ Նասսար Յասսինը հավասարակշռությունը պահպանելու նպատակով պատահաբար հենվել է ժայռին, որից հանկարծ քարեր են ընկել, և նա դրանց տակ տեսել է հնադարյան ամաններ ու սափորներ, ինչպես նաև փայտից բռնակով պղնձե դաշույն:
Տղամարդը զգուշորեն դուրս է քաշել առարկաները և կապվել Իսրայելի հնությունների վարչության հետ: Մասնագետը գնահատել է գտածոների տարիքը 4,5 հազար տարի և ենթադրել, որ դրանք միջին բրոնզե դարի գերեզմաններ են, որտեղ, այն ժամանակների ավանդույթի համաձայն, դնում էին մահացածների իրերը, որոնք ծառայելու էին նրանց անդրշիրիմյան աշխարհում:
