Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և Կենտրոնական դաշնային շրջանում տեղաց առաջին ձյունը: Ջերմաստիճանի նվազում օդերևութաբաններն արձանագրել են Յարոսլավլի, Իվանովյան, Տվերի, Կոստրոմայի և Վլադիմիրյան շրջաններում:
«Մոսկվայում անձրևը, որն աստիճանաբար վերածվում էր ձյան, տեղ-տեղ փոխարինվում էր կարկուտով: Այն տեղաց մայրաքաղաքի հարավային և Մերձմոսկովյան որոշ շրջաններում»,- այս մասին հաղորդել է “Россия 24” հեռուստընկերությունը:
