14.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Ոնց հասկացա ստիպված եմ անդրադառնալ «քուրմ-դարբինների» պարին, մանավանդ որպես մեկը, ով ներկա է եղել և ամեն բան տեսել կուլիսներիում
Քաղաքականություն

Ոնց հասկացա ստիպված եմ անդրադառնալ «քուրմ-դարբինների» պարին, մանավանդ որպես մեկը, ով ներկա է եղել և ամեն բան տեսել կուլիսներիում

Գյումրիում Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի շրջանակներում ելույթ էր ունեցել Հայաստանի բալետի խումբը՝ ներկայացնելով «Զույգ Արեգակներ» բեմականացումը: Ներկայացումը տեղեկատվական հարթակներում լայն քննարկումների առարկա էր դարձել՝ կապված ելույթ ունեցող տղաների երկարափեշ զգեստների հետ։ «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար-խմբավար Վահե Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ներկայացմանը․

«Այդ փեշ-զգեստները կոնկրետ ներկայացումից էին, ամբողջությամբ նախաուրարտական սիմվոլներով ու ժայռապատկերներով նկարազարդված, բայց կոնտեքստից կտրված լինելով, կիսամութ բեմում, մանավանդ երեխա-պատանի նիհարուկ տղաների վրա երևացին որպես փեշ և ընկալվեցին այնպես ինչպես ընկալվեցին, ու ոչ մի քուրմ ու դարբին չստացվեց…

Արագ, ձեռքի հետ ու ոտքի վրա արված մի անկապ համար էր, որտեղ տղաներն ընդհանրապես մեղավոր չէին և իրավիճակի գերի էին։ Միակ խնդրանքս է հենց էդ պարող տղաներին հանգիստ թողեք, շատ լավ կարգին երեխեք էին։

Փեշն այս դեպքում գուցե ամենաակնառու հիմարությունն էր, բայց կային ավելի մասնագիտական թերություններ, որոնցից ոչ մեկ չխոսեց, ինչը ցավալի է։ Ես կանդրադառնամ ամենապրիմիտիվներին.

Եթե լինի 30-50 հոգանոց պարախումբ՝ լավ, կլռեմ, բայց 5 հոգանոց խմբային «պարի» համար հնարավոր չէ՞ր ընտրել 5 մի բոյի տղա։

կամ Հարությունյանի սոցռեալիստական երաժշտության տակ ի՞նչ քուրմ, ի՞նչ դարբին, էդ պարի ո՞ր մասն էր քուրմ կամ դարբին, նույնը կարող էին «պարել» 5 աղջիկ, ավելի հավասար, ավելի պլաստիկ ու բնական։

P.S.

էս ամեն ինչը մի կողմ դրած, մի սենյակում իրար գլխի լցված համույթների անդամների ու համաշխարհային մեծության երաժիշտների մեջ, պարային խմբի վաստակաշատ ղեկավարը մուննաթ էր գալիս Самвел Топалян-ի վրա, որ նրա ծխելուց պարողները վատ կպարեն…

Մեր ժամանակ պարողներին ուրիշ բան էր խանգառում…

իրական պրոբլեմները այ էսպիսի բաների մեջ են, երբ քաղքենի ձևական կողմն ավելի է կարևորվում քան բովանդակությունն ու ֆորման…

իսկ պարող երեխեքին մի վիրավորեք, էդ տղեքը բնավ մեղավոր չեն»:

Բեռնում.....