-9 C
Yerevan
21 Հունվարի, 2021
127340.8 By Google Analytics 20.01.2021
Գլխավոր » ՊՆ աշխատակիցները գողացել են աղքատների համար նախատեսված օգնությունը. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

ՊՆ աշխատակիցները գողացել են աղքատների համար նախատեսված օգնությունը. «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ապրիլի 14-ին ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը համացանցում հայտարարություն տեղադրեց, որ «իրականացնում ենք սոցիալական աջակցություն` մոտ 1100 անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ ( իջևանցի ) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ»: Պարզվում է` դպրոցի այդ սննդամթերքը գրավել է ՀՀ ՊՆ աշխատակիցների ուշադրությունը, որոնք գիշերով որոշել են թալանել աղքատների համար նախատեսված պարկերը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ապրիլի 14-ի գիշերը Իջեւան քաղաքի 4-րդ դպրոցի պահակ Կարեն Մկրտումյանը ահազանգել է ոստիկաններին` հայտնելով, որ դպրոցում օգնության պաշարներ կան եւ ինչ որ մարդիկ հարձակվել են իր վրա և հանել ապրանքի մի մասը շենքից: Ավելի ուշ պարզվել է, որ ՊՆ ծառայող Գեղամ Սարուխանյանը եւ Գարիկ Պետրոսյանը և եւս մեկ ՊՆ ծառայող Էրիկ Մելիքսեթյանն են եղել գողության հեղինակները, որոնք բերման են ենթարկվել»։

Առավել  մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Ոստիկանները հետապնդել են փախչող երիտասարդներին ու բացահայտել վճարային տերմինալների գողության դեպքեր (տեսանյութ)

Անի Գրիգորյան

Բանկի տերմինալից գողության փորձի ժամանակ երիտասարդը բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն

Անի Գրիգորյան

Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին՝ խոշոր չափերով գողություն կատարելու համար

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին