Սիրիական բանակը վերսկսել է Քաբանի քաղաքի հրթիռահրետանային հարվածները: Քաղաքը գտնվում է Լաթաքիայի նահանգի հյուսիս-արևելքի լեռներում: Այդ մասին գրում է REGNUM-ը՝ հղում անելով «Al-Masdar News»-ին:
Գրոհայինների դիրքերի հրետանային մշակումն իրականացնում են Սիրիայի արաբական բանակի չորրորդ զրահատանկային դիվիզիայի ստորաբաժանումները: Քաղաքը պաշտպանում են «Հայաթ Թահրիր աշ-Շամ» և «Թուրքեստանի իսլամական կուսակցության» (դրանց գործունեությունը ՌԴ-ում արգելված է) խմբավորումների ահաբեկիչները: Նրանց ամրություններին հասցված է լուրջ վնաս:
Այդ հրետակոծությունների առաջնահերթ նպատակը սիրիական զինվորականների համար ջիհադիստների ստորգետնյա բազաները և թունելները ոչնչացելն է: Հենց տեղանքի բարդ ռելիեֆը և ստորգետնյա կոմունիկացիաների առկայությունն են Քաբանի քաղաքի գրավման հիմնական խոչընդոտները:
Արժե նշել, որ Քաբանիի հրետակոծությունների վերսկսումը տեղի է ունեցել Անկարայում սիրիական կոնֆլիկտի կարգավորման հարցերով
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի եռակողմ հանդիպումից մի քանի օր անց: Քաբանիի գրավումը թույլ կտա սիրիական զինվորականներին արագ վերացնել ջիհադական անկլավը Լաթաքիայի նահանգում: Դա զգալիորեն անվտանգ կդարձնի Հմեյմիմի ռուսական ավիաբազայի գործունեությունը:
