17.1 C
Yerevan
20 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 19.05.2023
Գլխավոր » Ժամկետային զինծառայող հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ Ն․ Հարությունյան
Իրավունք

Ժամկետային զինծառայող հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ Ն․ Հարությունյան

ՀՀ քննչական կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրել է․

«22.09.2019թ.՝ ժամը 03:35-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Վահեի Խաչատրյանի՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 
Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Հ.Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:

Բեռնում.....