15.1 C
Yerevan
23 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 21.05.2023
Գլխավոր » «Հրապարակ»․ Անկախության օրը Գյումրու Սև բերդի միջոցառմանը պատգամավորները մնացել են դրսում
թերթերի տեսություն

«Հրապարակ»․ Անկախության օրը Գյումրու Սև բերդի միջոցառմանը պատգամավորները մնացել են դրսում

«Հրապարակ» օրաթերթը գրել է․

«Անկախության օրը Գյումրու Սև բերդի միջոցառումը բավականին վատ է կազմակերպված եղել. հրավիրատոմսերը բաժանվել են ավելի շատ, քան Սև բերդը կարող էր տեղավորել։

Արդյունքում մի շարք փոխնախարարներ, պատգամավորներ մնացել են դրսում, չեն կարողացել ներս մտնել։ Երբ անվտանգության աշխատակիցները տեսել են, որ այլևս տեղ չկա նստելու, ներս չեն թողել փոխարտգործնախարարներ Արտակ Ապիտոնյանին, Ավետ Ադոնցին, կրթության փոխնախարար Արևիկ Անափիոսյանին, մի շարք պատգամավորների, սպաների, Գրիգորի Խաչատուրովին, Տիգրան Մուկուչյանին, Ռաֆայել Քոթանջյանին։

Վերջիններս դրսում սպասել են, մինչև միջոցառումն ավարտվել է, մասնակցել են ֆուրշեթին: Փոխարենը ամենապատվավոր տեղերում նստած են եղել «Սասնա ծռերի» Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, պատգամավորների օգնականներ ու օգնականուհիներ, կառավարության քարտուղարուհիներ»։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Բեռնում.....