0.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Արցախի մի շարք հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել է թվով 767 տրանսպորտային միջոց
Այլ Լուրեր

Արցախի մի շարք հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել է թվով 767 տրանսպորտային միջոց

Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 767 տրանսպորտային միջոց հսկիչ-անցագրային կետերում ենթարկվել է պարտադիր ախտահանման։

Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից վերջին 3 օրում հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման է ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 767 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Ապրիլի 18-ի ժամը 09:00-ից մինչև ապրիլի 19-ի ժամը 09:00-ի դրությամբ ախտահանվել է ընդհանուր թվով 254 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 71, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 51, իսկ «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 132 տրանսպորտային միջոց: Ապրիլի 19-ի ժամը 09:00-ից մինչև ապրիլի 20-ի ժամը 09:00-ի դրությամբ ախտահանվել է ընդհանուր թվով 254 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 48 տրանսպորտային միջոց, «Խնձորեսկ»-ում՝ 75, «Խարխափուտ»-ում՝ 131։ Ապրիլի 20-ի ժամը 09:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 259 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո»-ում՝ 62, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 53, իսկ «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 144»,- հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նմանատիպ Հոդվածներ

«Դուք լո՞ւրջ եք հարցնում, իրո՞ք՝ ինձ փոխանցել են իրավիճակ, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի՞ լինելու»

Սերինե

«Ադրբեջանի ժողովուրդը բարոյական իրավունք ունի վրեժխնդրություն պահանջելու». Ալիև

Սերինե

Արցախցիները արգելափակել են ռուս խաղաղապահների բազայի մուտքերը

Սերինե
Բեռնում.....