Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին:
Նա նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը «վստահորեն ընթանում են բազմապլան դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ», երկրները վարում են բարձր և բարձրագույն մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսություն:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն և հիշեցնում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կարող է ստորագրվել հոկտեմբերի 1-ին՝ Երևանում:
