20.1 C
Yerevan
16 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 14.09.2023
Գլխավոր » «Թղթի մեջ կգրեք՝ գնում եք խանութ, կգաք գործի». «Ալեքս տեքստիլը» վաղը աշխատանքի է կանչել
Այլ Լուրեր

«Թղթի մեջ կգրեք՝ գնում եք խանութ, կգաք գործի». «Ալեքս տեքստիլը» վաղը աշխատանքի է կանչել

Չնայած տեքստիլի արտադրությունը հանրապետությունում պարետատունը դեռ չի թույլատրել ու նախապես հայտարարված ապրիլի 20-ի ժամկետը փաստացի երկարաձգվել է, «Ալեքս տեքստիլը» վաղը աշխակիցներին պարտադիր աշխատանքի է կանչել:

«Թղթի մեջ կգրեք՝գնում եք խանութ, կգաք գործի»,-ըստ NewArmenia.am-ին դիմած աշխատակիցների՝ ասել է ղեկավարությունը: Ի տարբերություն, օրինակ, Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի, որի աշխատակիցներն այսօր գրոհել էին արտադրամասն ու բողոքի ցույց էին անում՝ աշխատանքը վերսկսելու համար, «Ալեքս տեքստիլի» աշխատակիցները մտավախություններ ունեն աշխատանքի վերսկսման հետ կապված: 

«Անգամ պատուհան չկա մեր արտադրամասում: Իրենց փողի համար ուզում են մեր ընտանիքները տուրը տալ»,- դժգոհեց մեզ դիմած աշխատակիցը, որը աշխատում է Ծերեթելի-Բագրատունյաց փողոցների խաչմերուկում գտնվող «Երևան Սիթիի» վերևի հարկում:

Ի դեպ, ղեկավարությունը նրանց զգուշացրել է, որ եթե հանկարծ այս մասին լրագրողներն իմանան, իրենց համար վատ կլինի:

Հիշեցնենք, որ «Ալեքս տեքստիլը» պատկանում է մեծահարուստ գործարար Սամվել Ալեքսանյանին, որը հրաժարվել է վճարել աշխատակիցների հարկադիր պարապուրդի դիմաց՝ արտակարգ դրության պայմաններում:

Նմանատիպ Հոդվածներ

«Ալեքս տեքստիլի» աշխատակիցներին վճարել են միայն 4 օրվա համար. «Փաստ»

Սերինե
Բեռնում.....