12.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, Հայկ Հարությունյանի բնակարան մուտք չի գործել․ Ն․ Հարությունյան
Քաղաքականություն

Որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, Հայկ Հարությունյանի բնակարան մուտք չի գործել․ Ն․ Հարությունյան

Քննչական կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն իր ֆեյսբուքյան  էջում գրել է․

«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել»:

Հիշեցնենք, որ այսօր armlur.am և hayeli.am կայքերն, անդրդառնալով Հայկ Հարությունյանի մահվանը, գրել էին հետևյալը. «Մեր ունեցած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ: Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է. «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք մեղավոր չեն»։

Բեռնում.....