Ֆրանսիական ՊՍԺ-ն չի ուզում հարձակվող Կիլիան Մբապեին վաճառել Մադրիդի «Ռեալ»-ին:
Այս մասին գրում է AS-ը: Ըստ պարբերականի՝ Ֆրանսիայի գործող չեմպիոնը նույնիսկ պատրաստ է 2022 թվականին Մբապեին անվճար բաց թողնել, քան նրան վաճառել հենց «արքայական ակումբ»-ին:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ պանդեմիայի պատճառով ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները կընկնեն, և նման դեպքում փարիզյան ակումբը մտադիր է պահպանել Նեյմարին և Մբապեին: ՊՍԺի ղեկավարությունը հույս ունի, որ Նեյմարը և Մբապեն Փարիզում կմնան ևս մեկ մրցաշրջան:
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
