26.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » «Ժամանակ»․ Փոփոխություններ «Հանրաքվեի մասին» օրենքում
թերթերի տեսություն

«Ժամանակ»․ Փոփոխություններ «Հանրաքվեի մասին» օրենքում

«Ժամանակ» օրաթերթը գրել է․

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Վահե Ղալումյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Հանրաքվեի մասին» օրենքում: Նրանք առաջարկում են, որ Հայաստանի վարչատարածքային փոփոխությունները ևս ընդունվեն հանրաքվեի միջոցով: Սա արվում է համայնքների խոշորացման հարցում հանրության տեսակետը լսելի դարձնելու նպատակով:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի համայնքների բնակիչների մի մասը դեմ է համայնքների խոշորացմանը, և ամենալավ միջոցը պարզելու, թե ինչպիսին են հանրային տրամադրությունները այս հարցում՝ հանրաքվեն է»։

Մանրամասները՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Բեռնում.....