«Ժողովուրդ» օրաթերթը գրել է․
«Ինչպե՞ս ՀՀ հաշվեքննիչ պալատի յուրային ղեկավար ունենալ: Հարցը վաղուց է իշխանական թիմի քննարկման սեղանին: Եվ այն վճռելու համար, օրաթերթի տեղեկություններով, երեկ վաղ առավոտյան ԻՔ պատգամավորները նախ հավաքվել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակում, ապա ժամեր անցՔՊ կենտրոնական գրասենյակում:
2015-ին Վերահսկիչից Հաշվեքննիչ պալատ անցումով, ըստ էության, որևէ իրավական ակտով չսահմանվեց, որ Վերահսկիչի նախագահը դառնում է Հաշվեքննիչ պալատի նախագահ: Այս առիթով, պարզվում է, Յոլյանը նամակ է ուղարկել ԱԺ նախագահին, բայց դեռ որևէ քայլ չի ձեռնարկվել: «Իմ քայլում» հակված են ոչ թե նորից Յոլյանին ընտրել ՀՊ նախագահ, այլ միանգամից փոխել յուրայինով, սակայն հարմար թեկնածու չունեն: Բացի այդ, ՀՊ խորհրդի անդամներից Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը ևս լրանում է, և թերեւս օրենքի բացից օգտվելով էլ փորձում են խորհրդարանում Պալատի նոր նախագահի ընտրություն կազմակերպել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
