«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրել է․
«Առաջիկայում բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից խորհրդարանական խումբ կստեղծվի՝ ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այս մասին պայմանավորվել են նախօրեին՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը նախաձեռնել էր Արմեն Գրիգորյանը՝ հյուրընկալելով Լիլիթ Մակունցին, Գագիկ Ծառուկյանին, Էդմոն Մարուքյանին և Գևորգ Գորգիսյանին:
Հանդիպման առիթը եղել է ընդդիմադիրների քննադատությունները՝ ԱԽ-ին ուղղված, թե խմբակցությունները ներառված չեն աշխատանքներին։ Ի դեպ, հանդիպումը տևել է 5-10 րոպե, ԱԽՔ-ն առաջարկել է խումբ ստեղծել, նրանք համաձայնել են, լուսանկարվել ու հեռացել»։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
