Ինչպես հաղորդում է «REGNUM»-ը Չինաստանի ռազմածովային ուժերը հանդիսավոր պայմաններում Շանհայում ջուրն են իջեցրել իրենց առաջին ունիվերսալ դեսանտային նավը:
Այդ նավն արտադրվել է Չինաստանում և ծովային դեսանտային գործողությունների անցկացման ու այլ խնդիրներ լուծելու մեծ հնարավորություններ ունի: Հետագայում իրականացվելու են սարքավորումների կարգավորման աշխատանքներ և որոշ փորձարկումներ:
