19.1 C
Yerevan
4 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 03.06.2023
Գլխավոր » Օրենքով սահմանված կարգով իրականացվող դատավարական և քննչական գործողությունները պետք չէ դիտարկել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ․ Ն․ Հարությունյան
Իրավունք

Օրենքով սահմանված կարգով իրականացվող դատավարական և քննչական գործողությունները պետք չէ դիտարկել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ․ Ն․ Հարությունյան

ՀՀ քննչական կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 «Հաշվի առնելով մամուլում հնչող հայտարարությունները և պետական կառույցներից մեկի հայտարարությունը, հարկ եմ համարում նշել, որ Քննչական կոմիտեն հարգանքով է վերաբերում ԶԼՄ-ների ազատությանը և երբեք որևէ կերպ չի խոչընդոտել ու խոչընդոտում լրատվամիջոցին՝ որևէ տեղեկատվություն տարածելուն: Ըստ այդմ օրենքով սահմանված կարգով իրականացվող դատավարական և քննչական գործողությունները պետք չէ դիտարկել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ:

ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու գործում մամուլի դերը, սակայն նույն այդ ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է նաև արդարադատության շահը, վարույթի մասնակիցների պաշտպանությունը։

ՀՀ Քննչական կոմիտեի գործունեության հիմքում օրինականության ապահովումն է, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունների պաշտպանությունը:

Եվս մեկ անգամ հայտնում եմ, որ հարգանքով եմ վերաբերվում յուրաքանչյուր լրագրողի, նրա գործունեությանը և որպես Քննչական կոմիտեի ներկայացուցիչ հայտնում եմ, որ Կոմիտեն երբեք որևէ լրագրողի նկատմամբ ճնշումներ չի գործադրել և չի էլ գնալու այդ ճանապարհով:

Հարցաքննության հրավիրված լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ Կոմիտեն աշխատել է և շարունակելու է աշխատել փոխադարձ հարգանքի մթնոլորտում»։

Բեռնում.....