17.1 C
Yerevan
20 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 19.05.2023
Գլխավոր » Թուրքիայում 14 տարվա բանտարկության է դատապարտվել հայտնի քուրդ լրագրողը
Աշխարհ

Թուրքիայում 14 տարվա բանտարկության է դատապարտվել հայտնի քուրդ լրագրողը

Ըստ «REGNUM»-ի՝ Թուրքիայի դատարանը 14 տարվա ազատազրկման է դատապարտել քուրդ լրագրող Զիյա Ատամանին՝ Քուրդիստանի բանվորական կուսակցությանը (ՔԲԿ) անդամակցելու համար:
Ընդ որում, չնայած թղթակիցը ծանր հիվանդ է, այնուամենայնիվ, վճիռը կայացվել է: Ատամանը ներկա չի եղել դատարանի շենքում, նրա ցուցմունքները ներկայացվել են հեռակա:

Դատապարտյալը արդեն երեք տարի բանտում է գտնվում, և այդ ընթացքում նրա վիճակը զգալիորեն վատացել է, սակայն, չնայած բանտային բժշկի եզրակացությանը, նրան անհրաժեշտ օգնություն չեն ցուցաբերել:
Ատամանը ձերբակալվել է 2015 թվականին՝ թուրք զինծառայողների վրա հարձակվելու կասկածանքով, որոնք իրականացրել են քուրդ ապստամբները: Փաստաբանները պատրաստվում են բողոքարկել որոշումը:
Ընդհանրապես Թուրքիայի իրավապահ մարմինները վերջին հինգ օրվա ընթացքում «չեզոքացրել են» կուսակցության 16 անդամի, ինչի մասին հայտնել է «Anadolu Ajansi»-ը:

Վնասազերծված ապստամբների թվում եղել են նաև նրանք, ում գլխի համար պարգևատրում էր խոստացված: Հատուկ գործողությունները տեղի են ունեցել Թուրքիայի հարավ-արևմուտքում:

Հիշեցնենք, որ ՔԲԿ-ն ստեղծվել է 1978 թվականի նոյեմբերի 27-ին՝ որպես ձախ սոցիալիստական կողմնորոշմամբ կուսակցություն: Թուրքիայում 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցության ամբողջ ղեկավարությունը ձերբակալվել է, բայց Աբդուլա Օջալանին (ՔԲԿ-ի հիմնադիրը) և նրա մի քանի կուսակիցներին հաջողվեց ապաստան գտնել Սիրիայում… Եվ այսօր այդ կուսակցությունը Թուրքիայի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Եվրամիության երկրների կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն, այդ իսկ պատճառով այդ երկրներում նրա գործունեությունը հետապնդվում է օրենքով:

Ընդ ոորում, ՔԲԿ-ի դեմ պայքարելու համար թուրքական կառավարությունը ոչ միայն ռազմական ուժ է գործադրում: Կարծիք կա, որ այլընտրանքային քրդական «Հըզբոլահ» խմբավորումը, որն իրականացրել է ՔԲԿ-ի ակտիվիստների սպանություններ և առևանգումներ, ստեղծել է թուրքական հետախուզությունը:

Ապստամբները հանդես են գալիս պետության շրջանակներում սեփական ինքնավարության ստեղծման համար, սակայն Անկարան պատրաստ չէ գնալու նման զիջումների: Կոնֆլիկտը կողմերի միջև շարունակվում է երկար տասնամյակներ, որի ընթացքում զոհվել է ավելի քան 40 հազար մարդ, բայց այդ ամենը դեռևս հեռու է հանգուցալուծումից:

Բեռնում.....