2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » «Երբ իշխանությունը լեգիտիմ է, նա իրավունք ունի լեգիտիմ ուժ գործադրել»․ Սոս Ավետիսյանը՝ Գավառում ոստիկանության թույլ լինելու մասին
Քաղաքականություն

«Երբ իշխանությունը լեգիտիմ է, նա իրավունք ունի լեգիտիմ ուժ գործադրել»․ Սոս Ավետիսյանը՝ Գավառում ոստիկանության թույլ լինելու մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը

-Պարոն Ավետիսյան, երեկ Գավառ քաղաքում արտառոց մի բան տեղի ունեցավ՝ 500 հոգի գրոհել է քաղաքային հիվանդանոցը։ Այս պահին դեռ պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել, բայց հայտնի է, որ մտել են, ջարդել փշրել են։ Ի՞նչ է տեղի ունենում նոր Հայաստանում։

-Ես կարծում եմ, որ կան երևույթներ, որոնք Հայաստանի պատմության մեջ եղել են և արձագանքվում են դեռ նոր Հայաստանում։ Իրականում ողբերգություն է տեղի ունեցել, իրականում շատ լուրջ է հարցը դրված, որովհետև չի կարելի թույլատրել նման բաներ, որովհետև սա որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Բայց խնդիրը, բացի այս պատկերից, որն ունենք, ունի խորքային բնույթ։ Գոնե ինձ հասած տեղեկություններով , կենցաղային վեճեր են եղել, որոնք պարբերաբար շարունակվել են և պետք է կանխվեին։ Այսինքն, ոստիկանության հիմնական և միակ գործառույթը, ըստ Սահմանադրության, հանցագործությունը կանխելն է։ Երկրորդ հանգամանքն այն է, որ կենցաղի և մտածողության մեջ փոփոխությունն է կարևոր, որովհետև այստեղ կա սիգ ձկան հետ կապված խնդիրներ։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ոստիկանության ռեֆորմը, որի մասին մենք հայտարարել ենք և կա համապատասխան ծրագիրը Իդրաֆթում դրած։ Բայց դրա հետ մեկտեղ բավարար իրավիճակին հասնելու համար մենք պետք է քաղաքակրթական փոփոխություններ մտցնենք, մտածողության փոփոխություններ մտցնենք։ Վերացարկվելով Գավառի դեպքից կան երկրներ որոշակի նման պատմություններով, որտեղ ոստիկանությունն ավելի կայացած է, բայց այդպիսի դեպքերը տեղի են ունենում։

-Ներողություն, ոստիկանությունը կարո՞ղ էր մինչև մարդկանց հիվանդանոց լցվելը ավելի կոշտ վարվել, ասենք, կրակել։

-Ես կարծում եմ, որ զուտ ինքնապաշտպանությունից ելնելով չլինելով իրավաբան, տրամաբանությունը հուշում է, որ ինքնապաշտպանության տեսանկյունից գոնե օդ կարող էին նախազգուշական կրակոց արձակել։ Եվ կարող էր լինել բավականին լուրջ պատնեշ։ Բայց, էլի եմ ասում, եթե դեպքը եկել հասել է այդ մակարդակին, ուրեմն որոշակի խնդիր կա։ Դա մի խմոր էր, որը հունցվում էր բավականին երկար ժամանակ։ Եվ այստեղ է պետք շան գլուխը փնտրել, և առհասարակ, էլի եմ ասում, գյուղը մենք ո՞նց ենք պատկերացնում Հայաստանում, հասարակությունը ոնց ենք պատկերացնում, կրթությունն ու արժեքները ոնց ենք պատկերացնում։ Այսինքն, կրթական այն համակարգը, որը մենք ժառանգել ենք իր ամեն ինչով, նաև ոստիկանական համակարգը, սրանք բոլորը խորը բարեփոխումների կարիք ունեն։ Գուցե դրա արդյունքները մենք մեր կառավարման ընթացքում չտեսնենք կրթության մասով վստահաբար, բայց սկսել այդ խոսակցությունը և տանել այն, պետք է։ Այդ նույն երիտասարդները հետագայում բանակում են հայտնվում, այդ արժեքներն այլ տիրույթներում են հայտնվում, և այդտեղ խնդիր է առաջանում։ Որովհետև եթե մտածողությունն է այդպիսին, ապա իքս կամ իգրեկ թվով ոստիկանների շարքը ամեն դեպքում բավարար չի լինելու։

-Այսինքն, Դուք չեք ընդունում հասարակական դժգոհությունը ոստիկանության աշխատանքից գոնե այդ դեպքերի մասով։ Էնտեղ նույնիսկ ոստիկանապետ է եղել, թեպետ ոչ հիվանդանոցում։

-Այո, և մոտ է եղել տարածքին։ Ես ընդունում եմ, կիսում եմ, բայց, էլի եմ ասում, եթե մենք միայն կենտրոնանանք հարցի այս պատկերի վրա, ապա մենք կկորցնենք շատ ավելի, ոչ պակաս կարևոր պատկերներ, որոնք թույլ չեն տա հարցի բուն էությունը հասցեագրելու և որակավորելու։

-Այսինքն, այս պահին խնդիրն այնպես չի դրված որ ոստիկանապետը պետք է պատասխան տա այդ դեպքերը չկանխելու համար։

-Ես չգիտեմ, թե այս պահին հարցն ինչպես է դրված, որովհետև դա քաղաքական ինձնից ավելի բարձր մակարդակի վրա որոշելիք հարց է, բայց ես չեմ բացառում նաև  այդպիսի սցենարը, այսինքն, պետք է դիտարկել, թե ինչ է տեղի ունենում։ Բայց էլի եմ ասում, մեկ մարդուն կամ երկուսին փոխելով մենք չենք կարողանալու իրապես փոփոխություն մտցնել, դա լինելու է սիտուացիոն, տակտիկական փոփոխություն։ Ես ուրախ եմ, որ կա արդեն ոստիկանության բարեփոխման ռազմավարություն, որի մասին արդարադատության նախարարությունը նշել է, ըստ երևույթին մենք կունենանք պարեկային ոստիկանություն, լինելու է ներքին գործերի նախարարություն։ Այսինքն, սրանք բարդ ռեֆորմներ են, որոնք պետք է արվեն։ Ավելին հեղափոխությունից հետո, իհարկե, մեր լոզունգն էր, որ «Ոստիկանը մերն է» և կան, վստահ եմ համակարգի մեջ կան մարդիկ, որ մեր ոստիկանն են, բայց կան մարդիկ, որոնք այդ վերափոխման տրամաբանությունը չեն ընդունել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով և նրանց փոոխությունն էլ է պետք։ Որովհետև այդ կադրերի փոփոխությունը անհրաժեշտ է, նոր ավյուն, նոր կադրեր, նոր տեսլական է պետք։

-Այսինքն, ոստիկանության բարեփոխումը կօգնի՞, որպեսզի բարեփոխվի քաղաքացին։

-Երկուստեք խնդիր է, այո, որովհետև մենք պետք է ունենանք մեր քաղաքացուն համապատասխան ոստիկանություն։ Պետք է մի բան էլ արձանագրեմ։ Չի կարող ոստիկանությունը թույլ լինել։ Ոստիկանության նկատմամբ հարգանքը, ոստիկանության նկատմամբ զգոնությունը․․․

-Այսինքն, Գավառում թույլ է եղել․․․

-Այդ պահին ինքը թույլ է եղել, այսինքն, ամբողջ օպերատիվ շղթայի ընթացքում գործողությունների կանխարգելման տրամաբանությունը եթե պահպանվեր, ապա այդ ժամանակվա ուժերը բավարար կլինեին հարցը լուծելու։

-Կա տեսակետ, որ ոստիկանությունը տեսել է, որ մարդկանց թիվը մեծ է, մտածել է, որ ոչինչ չի կարող անել, մի կողմ է քաշվել այն առումով, որ թող ինչ ուզում են, անեն։

-Ես չեմ կարծում, որ ոստիկանությունն այդպես է վարվել։ Մենք մի պարզաբանում արդեն ոստիկանությունից լսել ենք, պետք է ավելի շատ պարզաբանումներ լինեն հասարակության համար։ Դրա հետ մեկտեղ խնդիրն այն է, որ մենք պետք է կարողանանք վստահ լինել, որ ոստիկանը, որը նույնպես մեր հասարակության  անդամ է և քաղաքացի է համազգեստի մեջ, կարողանա հասարակության մեջ ճիշտ ընկալվի, պատշաճ ընկալվի, չխախտի մարդու իրավունքները և դրա հետ մեկտեղ լինի զգոն։ Սա շատ բարդ դիլեմա է, շատ ու շատ երկրներ դրա հետ բախվում են։ Արևմտյան երկրների օրինակով մենք տեսել ենք, ասենք, ցույցերի վերաբերյալ գործողություններ, որոնք շատերի համար նույնիսկ մեր տեսանկյունից տարօրինակ է։ Բայց խնդիրն էլի վերադառնում է հիմնական հարցին, երբ իշխանությունը լեգիտիմ է, նա իրավունք ունի լեգիտիմ ուժ գործադրել։ Սա իշխանության դեֆինիցիաներից մեկն է։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

Կողմերի դիրքային բարելավումները չպետք է խանգարեն բանակցություններին․ Սոս Ավետիսյան

Նատա Հարությունյան

Ադրբեջանը չէր սպասում միջազգային հանրության կողմից նման արձագանքների սահմանային լարվածության վերաբերյալ․Սոս Ավետիսյան

Սերինե

Մոսկվան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, պետք է աշխատի կրակի դադարեցման մշտադիտարկման թիմերի մեծացման ուղղությամբ․ պատգամավոր

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին