25.1 C
Yerevan
17 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 16.05.2023
Գլխավոր » «Գոլդեն Փելիս» հյուրանոցը որպես նվիրատվություն հանձնվեց կառավարությանը
Քաղաքականություն

«Գոլդեն Փելիս» հյուրանոցը որպես նվիրատվություն հանձնվեց կառավարությանը

Այսօր ՀՀ կառավարությունը որոշեց «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ սեփականություն հանդիսացող գույքը ընդունել որպես   նվիրատվություն՝ Հայաստանի Հանրապետությանը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ-ին որպես նվիրատվություն ըդնունել 7 մլրդ 535 մլն 889 հազար դրամ գնահատված շուկայական արժեքով Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի 19 758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն ընդունելու հարցը։

«Նախագծով սահմանվում է նաև, որ գույքը պետք է ամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում այն պետության կարիքների համար շահագործելու։ Հաշվի առնելով այն, ուր հյուրանոցում առկա է 3257 միավոր շարժական գույք, որի շուկայական արժեքը ավելի քան 313 մլն դրամ, Իսկ պետական գույքի կոմիտեին գույքի պահպանման համար միջոցներ հատկացված չեն բյուջեից՝ նախատեսվում է  գույքի պահպանությունը հանձնարարել ՀՀ ոստիկանությանը՝ մինչև ՀՀ կառավարության կողմից զգույքի տնօրինման վերաբերյալ հետագա որոշման կայացումը»,- ասաց նախարարը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ ասաց, որ կոմիտեին արդեն ներկայացվել են մի քանի դիմումներ և կան հետաքրքրվողներ։Նարեկ Բաբայանը դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ ասաց, որ նրա հանձնարարականի դեպքում, իրենք հնարավորինս արագ կարող են կայացնել նշված գույքն օտարելու նախագիծը։

Նարեկ Բաբայանի խոսքով՝ ամսական ավելի քան վեց միլիոն դրամ կպահանջվի, որպեսզի ոստիպականությունն իրականացնի այս գույքի պահպանման աշխատանքները։

Փոխվարչապետն էլ, դիմելով  ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին, ասաց․ «Պարոն Սարգսյան, տանկերո՞վ ենք պահպանելու այս գույքը, եթե էդքան գումար ա անհրաժեշտ ամսական»։  Ի պատասխան Էդգար Սարգսյանն ասաց, որ  տարեկան շուրջ 77 մլն դրամ կպահանջվի այսօրինակ գույքի պահպանության համար։

Դիմելով Կառավարության անդամներին՝ փոխվարչապետը կատակելով հարցրեց «Ոչ մեկի մոտ հարց չի՞ առաջանում,  թե էս ի՞նչ գույք ա»։ Սակայն հարցեր չառաջացան։

Բեռնում.....