15.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Վարչապետը գոհ չի եղել Վանեցյանի և Օսիպյանի աշխատանքից․ ԱԱԽ քարտուղար
Քաղաքականություն

Վարչապետը գոհ չի եղել Վանեցյանի և Օսիպյանի աշխատանքից․ ԱԱԽ քարտուղար

Ընտրովի պաշտոններում է ավելի շատ հրաժարական լինում, նշանակովի պաշտոններում հրաժարական չի լինում, ազատման դիմում է լինում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ազատման մասին, ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ վարչապետն է այդ պաշտոններում նշանակումներ և ազատումներ կատարում և շատ կարևոր է, որ մենք հստակ իմանանք, որ այդ պաշտոններից հրաժարականնր չեն լինում։

«Ինչ վերաբերում է՝ ինչ գործընթաց է եղել, հնարավորինս բաց վարչապետը դրա մասին խոսել է։ Գոհ չի եղել աշխատանքից և բնականաբար որոշում է կայացրել, այս որոշումն ամբողջովին գտնվում է վարչապետի լիազորության տիրույթում և վարչապետը որոշում է կայացրել։ Վարչապետն այն ինչ ասել է համապատասխանում է  իրականությանը։ Եվ այս առումով ընդհանրապես քննարկվում է՝ արդյոք գերագույն գլխավոր հրամանատար է վարչապետը, թե ոչ , գիտեք, որ սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրության մեջ նշվել է արդյոք կա գերագույն գլխավոր հրամանատար, թե ոչ , ես հասկանում եմ, որ Սահմանադրությունը շատ կարևոր է, բայց Սահմանադրությունը ֆիքսել է մի բան, որ իրականության հետ որոշակի խնդիրներ ունի»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Խոսելով նաև Վալերի Օսւպյանին աշխատանքից ազատելու մասին՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ հետհեղափոխական Հայաստանում բոլորի նկատմամբ կան մեծ պահանջներ և հնարավոր է, որ որոշ մարդիկ այդ մեծ պահանջները չկարողանան իրականություն դարձնել, որովհետև խնդիրներ է  դրված և պետք է Հայաստանում լայնամասշտաբ բարեփոխումներ կատարել։

«Հեղափոխության ընթացքում հնչեցված բոլոր գաղափարները և մտքերը պետք է կարողանանք իրականություն դարձնել։ Որոշ գերատեսչության ղեկավարներ մինչև էս պահը ցույց են տվել, որ չեն կարողանում և դրա համար վարչապետը որոշում է կայացրել և այս առումով նոր պահանջներ են դրվել»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Բեռնում.....