2 C
Yerevan
6 Մարտի, 2021
136048 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Վանեցյանը թող դիմի դատարան՝ իր պատիվը պաշտպանելու համար, միշտ արդարադատությունից է խոսում. Շիրինյան
Հարցազրույցներ

Վանեցյանը թող դիմի դատարան՝ իր պատիվը պաշտպանելու համար, միշտ արդարադատությունից է խոսում. Շիրինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.am— ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

«Շատ պարզ բացատրեցին, եթե թշնամի պետություն չէ՝ միջազգային պրակտիկայում ընդունված է, որ նրան մեկուսացնում են ու վերջ»,- խոսելով իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի գրառման մասին՝ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Քաղաքագետն ասաց, որ նորմալ է, երբ լրտեսին, որը թշնամի երկրի համար չի աշխատում ընդամենը մեկուսացնում են և վերջ, որպեսզի հարաբերությունները բարեկամ պետության հետ չփչացնեն։

-Պարո՛ն Շիրինյան, Արթուր Վանեցյանն ասում է, որ իշխանությունը իրենից վախենում է, դրա համար էլ շահարկում են իր անունը։

-Իհարկե «վախենում» են, եթե օտարերկրյա գործակալը երկրի գլուխ է եղել, պատկերացնում եք՝ ինչ անհեթեթ է։ Զգուշանում են, չեն վախենում, ինքը պիտի ապացուցի, որ օտարերկրյա գործակալ չէ, ինքը ո՞վ է, որ վախենան։ Ընդհանրապես բոլորը, ովքեր հինգերորդ շարասյուն են գետինը պիտի մտնեն, որ պետության քայքայմանն են մասնակցում, այդ գողապետությունը պետք է գետինը մտնի, ոչ թե կանգնի բան բացատրի։ Քաղաքակիրթ մարդը, ասենք Անգլիայում՝ այնքան են լինում նման դեպքեր, ասում է ներողություն, գնացի։ Դա պետք է անեն, թե չէ կուսակցություն, ով է լսել, որ ԿԳԲ -ի գործակալը կուսակցություն ստեղծի, ի՞նչ կուսակցություն, իր ենթականերին հավաքել է, մեզ էշի տեղ են դրե՞լ, խայտառակություն, ամոթ է։

Այս դեպքում, ի՞նչ սպասել, պարո՛ն Շիրինյան։

-Ազգային անվտանգությունը մաքրել։ Ես ԱԱԾ-ին հարց ունեմ, Դուք այդ ի՞նչ կադրեր եք աճեցնում։ Եթե մենք լինեինք Շվեյցարիա, գլուխը քարը՝ ով ում կծառայեր։ Մենք մազապուրծ ենք եղել ցեղասպանությունից և ում որ ծառայում կամ ծառայել են, այդ երկրներն են մեզ այդ օրին հասցրել։ Ասեմ, որ Ռուսաստանը առաջինը իր օտարերկրյա գործակալներին ոչնչացնում է, որպեսզի գաղտնիքները դուրս չգան, օրինակ՝ Աղասի Խանջյանը, որին հայ ժողովուրդը մեծարում է, չգիտեմ ինչու։ 20 թվականին Հայաստանի պետությունը քանդողներից մեկն էր։ Ռուսաստանի կոմկուսի հրամանով՝ թուրքերի համար Հայաստանի բանակը քայքայողներից մեկն է։ Ժամանակն անցավ, ոճիրը շատ մեծ էր, շատ, կանչեցին Թիֆլիս, սպանել տվեցին, հասկանում եք, Ռուսաստանը հետքերը մաքրել գիտի՝ առաջինը իր ծառայության մեջ գտնվողներից։ Հիմա, ես չեմ կարող պնդել, գուցե զրպարտություն կա, որ Վանեցյանը գործակալ է։ Թող ինքը ապացուցի, որ զրպարտություն է դա, դատարանում թող իր արժանապատվությունն ապացուցի, անընդհատ արդարադատությունից է խոսում, դատարան թող դիմի և իր արժանապատվությունը պաշտպանի, ինչ է եղել։ Ժամանակին շատ էր խոսում Սահմանադրությունից և արդարությունից, իմ խորհուրդը, թող դատարան դիմի, այդ կերպ կնպաստի Հայաստանում արդարադատության կայացմանը, որի համար ինքը նաև հեղափոխության մեջ եղավ։

-Պարո՛ն Շիրինյան, փաստ է, որ ներքաղաքական իրավիճակը լարված է Հայաստանում, ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում։

-Քրեական իրավիճակ է, քաղաքական չկա, քաղաքական մասն ո՞վ է, որ քաղաքական իրավիճակ է։

-Դե իշխանություն — Վանեցյան — Միքայել Մինասյան հեռակա փոխհրաձգություն է։

— Դա գողապետությունն է, նախկին իշխանությունը կատաղած, կազմակերպված դեմ է իր ունեցվածքի կորստին, իր ոճիրների պատասխանատվությանը և այլն։ Հիմա սա քաղաքակա՞ն է, թե՞ ոչ մի քաղաքական բան չկա։ Քաղաքականի անվան տակ կատաղի կռիվ են տալիս Հայաստանի ժողովրդավարության դեմ՝ թույլ ժողովրդավարության դեմ, ակնհայտ երևում է, որ այն թույլ է։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Անկախությունը կյանքից ավելի պիտի դիտարկենք․ Լևոն Շիրինյան (տեսանյութ)

Սերինե

Նիկոլ Փաշինյանն ինքնիշխան պետության ղեկավար է, չի ուզել ու չի գնացել Մոսկվա, լավ է արել․ Լևոն Շիրինյան

Սերինե

Իշխանությունների տակտիկան՝ անցյալի իշխանության նկատմամբ, սխալ է ու ոչնչով չարդարացված․ Լևոն Շիրինյան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին