15.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը՝ հայ ժողովրդի բարեկամը
Քաղաքականություն

Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը՝ հայ ժողովրդի բարեկամը

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը  մահացել է հինգշաբթի՝ սեպտեմբերի 26-ի առավոտյան՝ 86 տարեկան հասակում: Ինչպես հայտնում են ընտանիքի անդամները, նրա կողքին եղել են հարազատները:

Մահվան պատճառի մասին ոչինչ ասված չէ, սակայն «Reuters»-ը հիշեցնում է, որ 2013 թվականին վիրահատել են նրա երիկամը, իսկ 2005 թվականին կաթված է տարել:

Ժակ Շիրակը ծնվել է 1932 թվականի նոյեմբերի 29-ին՝ Ֆրանսիայի հարավում, նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1995-ից մինչև 2007 թվականը: Նա նաև երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը և երեք անգամ ընտրվել Փարիզի քաղաքապետ: 

Ժակ Շիրակը նաև հայ ժողովրդի բարեկամն էր և տարբեր առիթներով հաստատել է դա: 2006 թվականի սեպտեմբերի 29-ին պետական այցով Հայաստան մեկնելու նախօրեին «Nouvelles d’Armenie» ամսագրին տված  հարցազրույցում  նա մասնավորապես ասել էր. «Դա նշանակում է գնալ մի վայր, որն, անկասկած, աշխարհի ծագման ակունքներում է եղել: Դա նշանակում է հանդիպում հնդեվրոպական առաջին և մեծագույն քաղաքակրթություններից մեկի հետ, վերջապես` հանդիպում դարեր շարունակ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի հետ, որն, ինչպես ֆրանսիացիները լավ գիտեն, դյուրին ճակատագիր չի ունեցել: Մոտ 500 հազար ֆրանսահայերը Ֆրանսիայի Հանրապետության արժանի զավակներն են, մեր հասարակության ներկայացուցիչները: Միակ տարբերիչ գիծը հաճախ նրանց ազգանունն է և Հայաստանի սուրբ հողին անկեղծ կապվածությունը»:

Գնահատելով Հայաստանի զարգացումը անկախության 15 տարիների ընթացքում՝ Ֆրանսիայի նախագահն ասել էր. «Հայաստանը շատ հին քաղաքակրթություն է և շատ երիտասարդ ժողովրդավարություն: Քանի որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է, նա ցանկանում է ուղեկցել Հայաստանին քաղաքական արդիականացման իր ընթացքում, ցանկանում է նրան օգնել կառուցելու հանրային ազատությունները երաշխավորող պետություն»:

Բեռնում.....