«Հրապարակ» օրաթերթը գրել է.
««Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ, ինչպես հայտնի է, օրերս երկրորդ մեղադրանքն է առաջադրվել «Հյուսիս-հարավ»-ի գործով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
Թերթի տեղեկություններով՝ Առուստամյանն այս պատմությանը ներգրավված է եղել առանց Ծառուկյանի իմացության, և օրերս, երբ նրան հրավիրել են հարցաքննության, իրավապահների մոտ չի թաքցրել իր սարսափը և անգամ խնդրել է, որ փողերի լվացման մասին տեղեկությունը հրապարակայնություն չստանա, որ Ծառուկյանը չիմանա այդ մասին։ Բանն այն է, որ այս մեղադրանքից հետո Ծառուկյանին կարող են դիտարկել որպես անվստահելի գործընկեր, և դրսի ներդրողները խուսափեն համատեղ ձեռնարկներից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
