30.1 C
Yerevan
4 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 03.06.2023
Գլխավոր » «Իրատես». Հայկական ժողովրդավարության բրենդն ԱՄՆ-ում վաճառվող ապրանք չէ
թերթերի տեսություն

«Իրատես». Հայկական ժողովրդավարության բրենդն ԱՄՆ-ում վաճառվող ապրանք չէ

«Իրատես». «Իրականում Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ, չի կարելի ասել, հաջողված չէր, քանի որ թերևս որևէ մեկն ավելին չէր սպասում, որքան էլ ՀՀ կառավարությունում փորձում էին այն ավելի արդյունավետ ու հագեցած դարձնել։

Այս պարագայում ՀՀ վարչապետը փորձեց հիմնականում երկու խնդիր լուծել՝ շարունակել հանդես գալ որպես համահայկական նոր առաջնորդ՝ ոգևորելով սփյուռքին ու նրա գործարար շրջանակներին, ևս մեկ անգամ շահագրգռելով, որպեսզի այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, դեռևս տիրող (թեև զգալիորեն նվազած) էյֆորիան կապիտալիզացնեն ու ներդրումների տեսքով ուղղորդեն դեպի Հայաստան։

Բացի այդ, ԱՄՆ-ում ՀՀ վարչապետը փորձում էր ստանալ իր նկատմամբ մեծ ոգևորության պատրանք, որպեսզի այդ գործոնն օգտագործելով՝ ԱՄՆ վարչակազմի հետ բանակցություններ սկսելու հնարավորություն ստանա ԱՄՆ նախագահի ընտրությունների շեմին։ Փաշինյանը ցանկանում է հասկացնել ԱՄՆ իշխանություններին, որ այդ երկրի ապագա ընտրություններում կարող է ուղղորդել հայկական սփյուռքին»։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Բեռնում.....