«Ժամանակ» թերթը գրել է․
«ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից հետո նախկին մեկ այլ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը սրտաճմլիկ տեքստեր էր արտասանում Հարությունյանի մասին:
Մինչդեռ Սարգսյանին ճանաչողներն ասում են, որ երբ նա ոստիկանապետի պաշտոնում փոխարինեց Հայկ Հարությունյանին, ցանկացած անպատեհ առիթով բողոքում էր նրա թողած ժառանգությունից, և նույնիսկ մարդկանց հրավիրում էր Հարությունյանի նախկին աշխատասենյակ, որպեսզի բոլորը համոզվեն, թե ինչպիսի փնթի ու անփույթ ժառանգություն է ստացել նախկին ոստիկանապետից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
