«Հրապարակ» թերթը գրել է․
«Մամուլը գրում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի սև ցուցակում. պատճառը Միքայելյանի օրերս արած հայտարարությունն էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։
Ուստի Միքայելյանին որոշել են չներել Փաշինյանին դեմ գնալու համար, և կան տեղեկություններ, որ նրան կզրկեն մանդատից, կհեռացնեն կուսակցությունից և ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնից։
Թերթի հետ զրույցում ԵԿՄ փոխնախագահ Մանվել Եղիազարյանը հերքել է Սասուն Միքայելյանի հեռացման վերաբերյալ տեղեկությունը»։
