8.1 C
Yerevan
6 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 05.12.2023
Գլխավոր » Հարցմանը մասնակցած ձեռնարկությունների 86 տոկոսը ֆինանսների կարիք ու ֆինանսական լուրջ խնդիրներ ունի․ «Փաստ»
թերթերի տեսություն

Հարցմանը մասնակցած ձեռնարկությունների 86 տոկոսը ֆինանսների կարիք ու ֆինանսական լուրջ խնդիրներ ունի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու խնդիրը՝ վերջերս շատ է բարձրաձայնվում բիզնեսի կրած վնասները գնահատելու, դրանք գոնե մոտավորապես պատկերացնելու ու նախնական հաշվարկների հիման վրա աջակցություն ցույց տալու խնդրի մասին:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, առկա վիճակը գնահատելու և կառավարության հակաճգնաժամային ծրագրերի ազդեցությունը հասկանալու համար բիզնես շրջանակներում հարցումներ իրականացնելու նախաձեռնություններ են եղել, ինչի մասին ավելի վաղ էինք հայտնել: Արդյունքները պետք է փոխանցվեին պետական մարմիններին:

«Գործատուների միության նախագահ» Գագիկ Մակարյանը մեզ հետ զրույցում հայտնել է իրենց կողմից արված ուսումնասիրության ավարտի մասին՝ ընդգծելով, որ հարցումներին մասնակցել է 213 ձեռնարկություն, որոնց թվում են տարբեր ՓՄՁ-ներ: Ձեռնարկությունների 89 տոկոսը նշել է, որ աշխատողներին չի կրճատելու, 11 տոկոսը՝ որ կրճատելու է: 

Նշված թվից 86 տոկոսն ասել է, որ ունի ֆինանսական լուրջ խնդիրներ ու ֆինանսների կարիք: 86 տոկոս կարիք ունեցողներից 40-45 տոկոսն էլ իր հերթին նշել է, որ նաև ֆինանսների անհասանելիության խնդիր ունի: Մասնագետն այս ցուցանիշը բավականին բարձր է համարում ու բարձրաձայնում աջակցման միջոցառումների վերանայման անհրաժեշտության մասին:

«Մեր այն կանխատեսումը, ըստ որի, միջոցառումներն իրենց ընդգրկվածությամբ, մասշտաբներով, նաև ընտրության գործիքակազմով հասանելի չեն լինի շատ ընկերությունների համար, իրականություն դարձավ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գ. Մակարյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում     

Բեռնում.....