Սեպտեմբերի 26-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 400 քմ, 2000 քմ, 2500 քմ, 4000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 400 քմ, Ավան վարչական շրջանում՝ 500 քմ, 300 քմ, 2000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 200 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 3000 քմ, Սասունիկ գյուղում՝ 10 հա,
Արարատի մարզի Շաղափ գյուղում՝ 5000 քմ գարու արտ և 5.5 հա խոտածածկույթ, Նորաբաց գյուղում՝ մոտ 3000 քմ,
Արմավիրի մարզի Այգեվան գյուղում՝ 2000 քմ,
Լոռու մարզի Բազում գյուղի մոտ՝ 6 հա,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2000 քմ,
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 500 քմ,Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին՝ 4000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
