24.1 C
Yerevan
10 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 09.06.2023
Գլխավոր » Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Նրան ուղեկցել է Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանը:

Ողջունելով հյուրին՝  նախարարը բարձր է գնահատել նրա գործունեությունն ինչպես հայագիտության, այնպես էլ Հայ Կաթողիկե եկեղեցու ժառանգության պահպանման գործում:

Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հաջողություններ է մաղթել նախարարին սերունդներին կրթելու և լուսավորելու կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ: Թուրքիայում ծնված և այսօր գործունեություն ծավալող գործիչն արձանագրել է, որ վերջին տասնամյակում փոխվել է թուրք ժողովրդի վերաբերմունքը ինչպես հայերի ու քրդերի, այնպես էլ Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ: Նա ներկայացրել է աշխարհում ՀայԿաթողիկե եկեղեցու ժառանգության պահպանման ու սերունդներին փոխանցելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Նախարարը վստահություն է հայտնել, որ այսօր թեմի կողմից նախաձեռնվող բոլոր քայլերի և ծրագրերի հիմքում սերունդներին հայ ժողովրդի և եկեղեցու ժառանգությունը անխաթար փոխանցելու սկզբունքն է, ինչին ի պատասխան արքեպիսկոպոս Զեքիյանը եզրափակել է, որ հենց այդ նպատակին է միտված եղել իր կեսդարյա գործունեությունն ու ծառայությունը եկեղեցուն:

Բեռնում.....