Մասնավոր կոնտեքստից խոսքը կտրել և դա տարածել ամբողջ դատական իշխանութան վրա, բոլոր դատավորների վրա և դա ներկայացնել որպես ճնշում դատական համակարգի նկատմամբ, ես կարծում եմ ուղղակի անտեղի շահարկում է։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, որ որոշ շրջանակներ վարչապետի՝ դատարանների մասին արված որոշակի հայտարարություններ քննդատել են՝ համարելով դա ճնշում, ասել է ՀՀ Արդադատության նախարար Ռուստամ Բադսյանը։
«Վարչապետի ցանկացած խոսք պետք է նայել ընդհանուր կոնտեսքտում՝ ինքը ինչ նկատի ունի, ինչի մասին է խոսվում։ Ինքը դրանով խնդիրներն է արձանագրում, որոշ խնդիրներ կան, բայց դա հետո ներկայացնել, որ դա ճնշում է կամ բոլոր դատավորներն օրինակ անկախ չեն և այլն և այլն, նման մեկնաբանություն երբևիցե չի հնչել կառավարության կողմից»,- ասաց նախարարը։
Նա նաև տեղեկացրեց, որ 2020 թվականի փետրվարին ձևավորվելու է մասնագիտական խումբ, որն զբաղվելու է սահմանադրական փոփոխությունների նախագծմամբ և այն լինելու է ապաքաղաքական և բացառապես մասնագիտական հիմքով է ձևավորվելու։
Հարցին, թե հնարավոր է ՍԴ-ն և Վճռաբեկը միավորվեն և գերագույն դատարան ստեղծեն և արդյոք փոփոխություններով նախատեսվում է նման բան, նախարարն ասաց, որ մասնագիտական խումբն ինքը պետք է գնահատի։
«Մենք ունենք բավականին վատ փորձ, երբ որ գործող իշխանությունն ինքն է թելադրել, թե ինչը պիտի փոխվի և ինչի համար, մենք նույն ճանապարհով չենք գնալու և թողնելու ենք, որ մասնագիտական հանրությունն ինքը որոշի արդյոք ինքը տեսնում է նման նախադրյալներ թե ոչ»,- ասաց Ռուստամ Բադասյանը։
Անդրադարձ կատարելով նաև ԱԺ-ում ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծին՝ Ռուստամ Բադասյանն ասաց, որ ԱԺ-ն, օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից, ներկայացրել է համապատասխան փաստաթութը ՍԴ-ին և այնտեղ քննություն է ընթանալու։ Նա նույնպես կարծում է, որ կան խնդիրներ, որոնք ԱԺ-ի կողմից արձանագրվել են։
