24.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » «Այցի արդյունավետությունը միայն որոշ ժամանակ անց հնարավոր կլինի գնահատել». պատգամավոր
Քաղաքականություն

«Այցի արդյունավետությունը միայն որոշ ժամանակ անց հնարավոր կլինի գնահատել». պատգամավոր

Պետության ղեկավարի համար նման այցերը պարբերական բնույթ են կրում, եթե չասենք պարտադիր: Newarmenia.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցին՝ նշեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: «Վերջիվերջո, խոշորագույն հայկական համայնք ունենք ԱՄՆ-ում:

Այլ հարց է, թե օրակարգում միայն Սփյուռքի հետ հանդիպումը և ՄԱԿ-ի 74-րդ Գլխավոր ասամբլեայում ելու՞յթն էր, թե՞ ոչ: Միայն հետագան ցույց կտա, թե սույն օրակարգային ծրագրված այցերից բացի այլ պայմանավորվածություններ քաղաքական, տնտեսական կամ այլ ասպեկտներում ձեռք բերվե՞լ է, թե ոչ»,- ընդգծեց պատգամավորը:

Ըստ նրա՝ այս այցի արդյունավետությունը միայն որոշ ժամանակ անց հնարավոր կլինի գնահատել՝ գործնական որոշակի դրսևորումներից ելնելով:

Թեմայի շուրջ զրուցեցինք նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ, ով մասնավորապես նշեց.

«Շատ կարևոր էր հասկանալ, որ Սփյուռքի տեսակարար մասը, որը գտնվում է օվկիանոսից այն կողմ, լավ ընդունում է և աջակցում է գործադիրի ղեկավարին, սա իսկապես կարևոր է, որովհետև հայ ժողովուրդն ամբողջական է՝ անկախ այն հանգամանքից՝ հայաստանցի է, թե ապրում է Սփյուռքում և իսկապես մեր միասնության մեջ է մեր ուժը։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ պետությունը գնում է հստակ, ճիշտ քայլերով, իսկ ցանկացած գնահատականի արդյունքում կամ հենքում պետք է լինի կատարված աշխատանքը»,- ընդգծեց պատգամավորը։

Բեռնում.....