17.1 C
Yerevan
7 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 06.06.2023
Գլխավոր » Թրամփը որոշել է կրկնակի նվազեցնել փախստականների թիվը
Աշխարհ

Թրամփը որոշել է կրկնակի նվազեցնել փախստականների թիվը

Դոնալդ Թրամփի վարչակազմը հանդես է եկել փախստականների թիվը մոտակա ֆինանսական տարում (հոկտեմբերի 1-ից) կրկնակի կրճատելու առաջարկությամբ Ենթադրվում է, որ եկող տարի ԱՄՆ-ը կընդունի 18 հազար մարդ նախկին 30 հազարի փոխարեն: Հիմա այդ առաջարկը քննարկելու համար ուղարկել են Կոնգրես: «Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության հիմքում ընկած է հավատարմությունը որոշումների ընդունմանը՝ հիմնված իրականության, այլ ոչ թե ցանկությունների վրա», — մասնավորապես ասվում է Պետդեպի համապատասխան փաստաթղթում: Սեպտեմբերին հայտարարվել էր, որ ԱՄՆ գերագույն դատարանը թույլատրել է սահմանափակել ապաստանի տրամադրումը այն միգրանտներին, որոնք չեն կատարել որոշակի պայմաններ: Այսպես, երրորդ երկրներից ԱՄՆ մեկնածները պաշտոնական ապաստան ստանալու համար պետք է սկզբից մերժում ստանան այն երկրից, որի միջով անցել են: Այս մասին տեղեկացնում է «REGNUM»-ը: Իսկ ինչպիսին է իրավիճակը Եվրոպայում: Քանի դեռ Սիրիայում պատերազմի վերջը չի երևում, մշտապես ավելանում է այդ երկրից միգրանտների հոսքը Եվրոպա: 2019 թվականին, վերլուծաբանների և փորձագետների կանխատեսմամբ, փախստականները Եվրոպայում ավելի կշատանան: Ընդ որում, Եվրոպա գնում են ոչ միայն սիրիացիները և թուրքերը, այլև Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի այլ երկրների բնակիչները: Եվ նրանք հաճախ դառնում են իսկական պրոբլեմ եվրոպական երկրների բնակիչների համար, որոնք վարժվել են հանգիստ, հարմարավետ և անվտանգ կյանքի: Փախստականների թվի աճի հետ կապված ԵՄ և Շենգենյան գոտու երկրները որոշում են ընդունել մտցնել սահմանային վերահսկողություն իրենց ներքին և այն երկրների սահմաններում, որոնք ստորագրել են համապատասխան համաձայնագիր: Եվրահանձնաժողովի՝ դեռ անցյալ տարվա տվյալներով՝ 2015 թվականից Իտալիա և Հունաստան եկած 160 հազար միգրանտներից միայն 32 հազարն են մինչ օրս եվրոպական այլ երկրներ տեղափոխվել: Ու պատահական չէ, որ Հունգարիան, Լեհաստանն ու Չեխիան կտրականապես հրաժարվում են ենթարկվել ԵՄ որոշումներին ու փախստականներ ընդունել՝ հաստատված քվոտաների համաձայն:

Բեռնում.....