«Հանցագործության պարտակումն ինքնին արդեն հանցակազմ է և Ալիկ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մասին հայտարարությունից պարզ դարձավ, որ պետական ամբողջ ապարատը, այդ թվում նաև իրավապահ մարմինները, որոնց սրբազան պարտականությունը հանցագործություն բացահայտելն էր, ըստ էության, զբաղված են եղել մարտի մեկին կատարված հանցագործության, իսկ մասնավորապես սահամանադրական կարգի տապալման փաստը կոծկելու մեծածավալ օպերացիայով»,- NewArmenia.am-ի հետ զրույցում, խոսելով 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին՝ ասաց ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։
«Ու ըստ էության ստացվում է, որ նույն Գևորգ Կոստանյանը, որը դատախազ եղած ժամանակ խոստանում էր, որ սայլը տեղից կշարժվի, որ մարտի 1-ի գործով բացահայտումներ կլինեն և այն և այլն, ըստ էության, հենց նույն Գևորգ Կոստանյանը եղել է այդ հանցագործության պարտակող գլխավոր ֆիգուրներից մեկը և հենց Գևորգ Կոստանյանը փաստորեն այսօր արդեն ակնհայտ է, որ այդ քրեական գործով ֆիգուրանտներից մեկն է ու իմ կարծիքով արդեն երեկվա հայտարարությունից հետո ակնհայտ է, որ հաջորդ մեղադրյալըն այս գործով լինելու է Գևորգ Կոստանյանը»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
Արթուր Վանեցյանի աշխատանքից ազատվելն ու դրանից հետո Ալիկ Սարգսյանին այս մեղադրանքի առաջադրումն արդյո՞ք կապված են միմյանց հետ հարցին Արմեն Խաչատարյանն ասաց, որ իր մոտ առաջացած կասկածներ կան, որ ըստ էության մեծածավալ քննչական օպերատիվ գործողությունների արդյունքում կարող էր հայտնաբերվել այս տեսակ մեծածավալ հանցագործության դեպքը, փաստերը, ապացույցները, սակայն ինքը չի կարծում, թե սա մեկ, երկու, երեք օրվա ընթացքում կատարված աշխատանք էր։
« Եվ իսկապես կարող է կասկած առաջանալ, որ Վանեցյանին աշխատանքից ազատելուց հետո միանգամից ի հայտ է գալիս այս փաստակազամը։ Գուցե հասարակությունը չսխալվի, եթե մտածի, որ Վանեցյանի գործոնով այս փաստերը կամ այս փաստակազմով այդ հանցագործությունը մնում էր չբացահայտված կամ բացահայտված, բայց այդ մասին գործնական քայլեր չէր կատարվել։ Այնպես որ, եթե լինի այդպիսի կասկած, ես կարծում եմ, որ այդ կասկածն ապրելու իրավունք ունի և բավականին հիմնավոր է»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն երկու օր առաջ տարածել էր հետևյալ հայտարարությունը։
