15.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Ռ․ Քոչարյանի աջակիցները հետապնդել են դատավոր Դանիբեկյանին, վերջինիս տրամադրվել է թիկնապահ
Իրավունք

Ռ․ Քոչարյանի աջակիցները հետապնդել են դատավոր Դանիբեկյանին, վերջինիս տրամադրվել է թիկնապահ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանն այսօր տեսախցիկով հետապնդել է «Մարտի 1»-ի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Նարեկ Մութաֆյանն ակնհայտ սադրիչ հարցեր է տվել Աննա Դանիբեկյանին, առանց թույլտվության նկարել նրան՝ հետապնդելով մինչև Շենգավիթի դատարանի շենք։ Մտնելով շենք՝ դատավոր Դանիբեկյանը կարգադրիչներին հայտնել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում և ասել, որ նրանք ահազանգեն իրավապահներին։

Gepostet von Sargis Ohanjanyan am Freitag, 27. September 2019

Նշենք նաև, որ դատավորին տեսանկարահանող երիտասարդը ներկայանում է որպես լրագրող, սակայն վերջինս մշտապես մասնակցում է ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի անցկացվող բոլոր ակցիաներին։

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան  էջում տեղեկացրել է, որ «Մարտի 1»-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։

«Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։ Մեղավորներն անպատիժ չեն մնա»,- գրել է Արման Բաբաջանյանը։

Տեղեկացնենք նաև, որ Նարեկ Մութաֆյանը դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել՝ թմրանյութ փոխադրելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ ազատազրկման ձևով՝ 4  տարի ժամկետով։ Նա կշարունակի ազատության մեջ մնալ մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Բեռնում.....