«Հրապարակ» օրաթերթը գրել է․
«ՀՀ կառավարությունը և ԱԳՆ-ն այս օրերին ակտիվորեն պատրաստվում են ԵԱՏՄ նիստին և Վլադիմիր Պուտինի այցին, որը կայանալու է հոկտեմբերի 1-ին։
Պուտինի արարողակարգի և անվտանգության աշխատակիցները՝ «պերեդավոյը», ինչպես ընդունված է ասել, արդեն եկել է Հայաստան, «տեղանքն ուսումնասիրել են», հանդիպել են ԱԳՆ աշխատակիցների հետ, կարգավորել անվտանգության և արարողակարգային հարցերը։
Հիշեցնենք, որ նախորդ այցի ժամանակ անգամ Երևանի դիտահորերն էին զոդել, որ հանկարծ դիվերսիա չիրականացվի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
