18.1 C
Yerevan
8 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 07.06.2023
Գլխավոր » ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը
Իրավունք

ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ` այն համարելով անթույլատրելի։

«Դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։ Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը՝ անկախ նրա կարգավիճակից. այն բարձր արժեք է։

Մարդու արժանապատվությունն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ»,- գրված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով հետապնդել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը:

Բեռնում.....