ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը, որը վերահսկվում է դեմոկրատների կողմից, ուրբաթ օրը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու վերաբերյալ հանրապետականների կողմից ներկայացված բանաձևը:
Քվեարկության ժամանակ կոնգրեականները բաժանվել են խստորեն՝ ըստ կուսակցական պատկանելության. 184 հանրապետականները կողմ են քվեարկել, 222 դեմոկրատները՝ դեմ:
Իմպիչմենթի գործընթացն սկսվել էր այն բանի պնդումների հիման վրա, որ Թրամփը հուլիսյան հեռախոսազրույցի ժամանակ ճնշում է գործադրել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու վրա՝ նպատակ ունենալով դրդել Կիևին անուղղակիորեն օգնել իրեն, որպեսզի 2020 թվականին վերընտրվի երկրորդ ժամկետով: Իբր թե, ամերիկյան առաջնորդը փորձել է հասնել այն բանին, որ հետաքննվեն ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործողությունները՝ Վաշինգտոնի կողմից Կիևին ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերելու դիմաց:
«ТАСС» գործակալությունը հիշեցնում է, որ այդ կասկածների հիման վրա ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին էր երեքշաբթի օրը հայտարարել իմփիչմենթի գործընթացի մեկնարկի մասին: Հիշեցնենք, որ եկող տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում դեմոկրատ Բայդենը Թրամփի ամենահավանական մրցակիցն է։
