21.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » ՊԵԿ շնագիտական կենտրոնի հովվաշունը մեդալ է ստացել
Քաղաքականություն

ՊԵԿ շնագիտական կենտրոնի հովվաշունը մեդալ է ստացել

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների միջև կազմակերպված ամենամյա մրցույթին:

Շնագիտական կենտրոնի մաքսային տեսուչ Ալբերտ Մխիթարյանի և  բելգիական հովվաշուն Կիռայի համար մրցույթը հաջող է ընթացել: Թեթև մարդատար ավտոմեքենայում թմրանյութ որոնելու ընթացքում մեր մասնակիցը  հավաքել է 100-ից՝ 82, իսկ բեռնատար ավտոմեքենայում՝ 100-ից 94 միավոր՝ զբաղեցնելով պատվավոր երկրորդ հորիզոնականը:

Ի դեպ, ՊԵԿ շնագիտական կենտրոնը 2013 թվականից ի վեր ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոների միջև անցկացվող ամենամյա մրցույթներում չէր զբաղեցրել բարձր հորիզոնականներ, և  այս մասնագիտական թիմը խոստանում է՝ մրցանակային բարձր ցուցանիշները դեռ առջևում են:

Բեռնում.....