11.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Հայ-վրացական սահմանը հատելիս մեքենաների նկատմամբ կա կամայական մոտեցում. ահազանգ. «Իրավունք»
թերթերի տեսություն

Հայ-վրացական սահմանը հատելիս մեքենաների նկատմամբ կա կամայական մոտեցում. ահազանգ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Իրավունքի» խմբագրություն է ահազանգել քաղաքացի, ով դժգոհում է, որ հայ-վրացական սահմանը հատելիս մարդատար մեքենաների նկատմամբ կա կամայական մոտեցում:

Մեր զրուցակցի խոսքով. «Ուրբաթ օրը որոշել էի գնալ Թբիլիսի՝ ծանր վիճակում գտնվող հարազատիս տեսակցելու: Գիտեի, որ մարդատար մեքենաների նկատմամբ չկա սահմանափակում: Բայց սահմանին պարզվեց, որ մարդատար մեքենաները ճանապարհում են` ըստ հայեցողության: Չգիտեմ, թե ինչ մոտեցումով են որոշում՝ որ մեքենան թույլ տան սահմանը հատի, որին՝ ոչ: Մի շարք մեքենաներ, առանց որեւէ խոչընդոտի, շարունակեցին ճանապարհը: Մեզ, առանց որեւէ բացատրության, պահանջեցին վերադառնալ: Ինչո՞ւ, անհասկանալի է:

Մինչդեռ եթե պաշտոնական հստակեցում լիներ, որ այս-այս չափանիշներին չբավարարելու դեպքում հնարավոր չէ սահմանը հատել, գոնե այդքան գումար ու ժամանակ չէինք վատնի՝ անիմաստ սահման հասնելու եւ վերադառնալու համար»:

Թե ինչ են մտածում կառավարությունում եւ ԱԳՆ-ում այս վիճակի մասին, կփորձենք ներկայացնել առաջիկայում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհին շուրջ 100 ավտոմեքենա արգելափակված է

Սերինե

Ադրբեջանը սահմանին կիրառել է ականանետ․ հայկական կողմը կորուստներ չունի

Անի Գրիգորյան

Ադրբեջանական զինված ուժերը կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ

Սերինե
Բեռնում.....