18.1 C
Yerevan
19 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 18.05.2023
Գլխավոր » Քրեական գործեր՝ նախկին նախագահների դեմ. հերթը Բրազիլիայինն է
Աշխարհ

Քրեական գործեր՝ նախկին նախագահների դեմ. հերթը Բրազիլիայինն է

Բրազիլիայի դատախազությունը ուրբաթ օրը միջնորդություն է ներկայացրել այն մասին, որ երկրի նախկին նախագահ Լուիս Իգնասիու Լուլա դա Սիլվան մինչև բանտարկության ժամկետի ավարտը ցերեկները լքի բանտը և այնտեղ վերադառնա միայն քնելու ժամանակ: 2018 թվականի ապրիլից Լուլան կրում է կոռուպցիայի մեղադրանքով 8 տարի 10 ամսվա պատիժը:

Ըստ «РИА Новости» լրատվականի, նախկին նախագահի փաստաբաններն ասում են, որ նա փորձում է հասնել մեղադրական եզրակացության ամբողջական մերժմանը և ազատության վերականգնմանը: Նրանք նաև նշում են, ըստ իրենց, բազմաթիվ խախտումներ գործընթացի ժամանակ, որը ղեկավարում է արդարադատության նախարար Սերժիու Մորուն:

Օրերս գրել էինք, որ Մոլդովայի հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցները խուզարկություններ են անցկացնում Հանրապետության նախկին նախագահ Պյոտր Լուչինսկու տանը, ինչպես նաև բազմիցս անդրադարձել ենք Հայաստանի նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործին: Իսկ նախկին նախագահների դեմ քրեական գործեր հարուցելու գործընթացը հատկապես ակտիվ է ընթանում նախկին ԽՍՀՄ երկրներում: Հենց այս տարի Ղրղըզստանում խորհրդարանի պատգամավորները անձեռնմխելիությունից զրկել են նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին, որովհետև նրան 9 դրվագներով մեղադրանքներ են ներկայացվել: Հանրապետության գլխավոր դատախազը դրանցից 5-ը համարում է առանձնակի ծանր հանցագործություն: Իհարկե, Աթամբաևը մեղադրանքները մերժում է:

Ուկրաինայում նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ նախագահի պաշտոնը թողնելուց անմիջապես հոտ նրա դեմ հարուցվեցին մի քանի քրեական գործեր՝ պետական դավաճանություն, մահափորձ իշխանությունը զավթելու համար, մեքենայություններ, փողերի լվացում և այլն:

Հարևան Վրաստանում 1992 թվականին Զվիադ Գամսախուրդիային իշխանությունից հեռացնելուց հետո նրա դեմ ազգամիջյան բախումներ հրահրելու, պետական միջոցների հափշտակության, ճարտարապետական հուշարձանների ոչնչացման և այլ մեղադրանքներ առաջադրվեցին: Մեղադրանքներ են առաջադրվել նաև Միխայիլ Սաակաշվիլիիու դեմ:

Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի դեմ ևս 1992 թվականին՝ պաշտոնանկ լինելուց հետո, մի քանի քրեական գործ է հարուցվել: Մի քանի տարի անց՝ 1996 թվականին էլ Էլչիբեյն է հանդես եկել իր հաաջորդի՝ Հեյդար Ալիևի դեմ մեղադրանքներով, բայց գործը դատարան չի հասել: Ի պատասխան՝ նրա դեմ է քրեական գործ հարուցվել նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հիմնավորմամբ:

Բեռնում.....